Զորամասում սավանով կախված ժամկետային զինծառայողի դիակ է հայտնաբերվել
Նմանատիպ
ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից հուլիսի 5-ին’ ժամը 22:10-ի սահմաններում, սավանով կախված վիճակում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի դին:Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Գաբրիել Աբրիկի Լալազարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում