Ինտերը և Մանչեսթեր Սիթին հնարավոր է փոխանակվեն ֆուտբոլիստներով
29/06/2020 16:07
![Ինտերը և Մանչեսթեր Սիթին հնարավոր է փոխանակվեն ֆուտբոլիստներով](https://times.am/v3/wp-content/uploads/2020/06/05b31485354478225793457ca3749312-1024x576.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: «Ինտերը» շարունակում է հետաքրքրվել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի ծառայություններով: Ըստ Calciomercato-ի, միլանցիները պատրաստ են 32-ամյա արգենտինացու տրանսֆերի դիմաց առաջարկել պաշտպան Միլան Շկրինյարին:
Բացի այդ, միլանյան ակումբը պատրաստ է քննարկել առաջարկները Շկրինյարի համար: Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է Մադրիդի «Ռեալը»:
Այս մրցաշրջանում սլովակ պաշտպանը մասնակցել է 35 հանդիպման բոլոր մրցաշարերում և կատարել 2 գոլային փոխանցում: «Ինտերի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում