«Բարսելոնա»-ն աշխարհում ամենահարուստ ֆուտբոլի ակումբն է
06/07/2013 17:23
Նմանատիպ
Իսպանական «Բարսելոնա» ակումբը շարունակում Է պահպանել առաջին դիրքը աշխարհի ֆուտբոլի ամենահարուստ ակումբների ցուցակում: Ակումբի արժեքը ներկա դրությամբ կազմում Է 627,5 միլիոն եվրո, այսինքն ամեն խաղացողի միջին արժեքը 23,233 միլիոն եվրո Է կազմում: 2-րդ տեղում Է Մադրիդի «Ռեալ»-ը, որի ներկայիս ընդհանուր արժեքը 585 միլիոն եվրո Է, իսկ թիմի ամեն մի առանձին խաղացողի միջին արժեքը կազմում Է 21,606 միլիոն եվրո գումար:
3-րդ տեղում Է Մյունխենի «Բավարիա»-ն, որի թիմային արժեքն Է 509,15միլիոն, իսկ անհատ ֆուտբոլիստների միջին արժեքը’ 18,184 միլիոն եվրո:
Աշխարհի ամենահարուստ ակումբների ցանկում տեղ են զբաղեցնում Իսպանիայի 10, Անգլիայի 19, Իտալիայի 15, Գերմանիայի 13 եւ Ֆրանսիայի 12 ակումբներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում