ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը
03/07/2020 12:19
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒLԻՍԻ, Aysor.am: Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, այս մասին հայտարարում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Միրզոյանը նշել է, որ խնդրել են ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և ՎՀ խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննությունը ՍԴ-ն քննի հուլիսի 7-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում