Հայկական եկեղեցիներում հանգուցյալների հոգիների խաղաղության համար մատուցվում է հոգեհանգստյան Սուրբ Պատարագ

Հայաստանում հուլիսի 8-ը հայտարարված է ոչ աշխատանքային օր: Հայաստանի բոլոր եկեղեցիներում մատուցվում է հոգեհանգստյան Սուրբ Պատարագ հանգուցյալների հոգիների խաղաղության համար, որից հետո մարդիկ կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին:

2008-ի թվականի հունիսի 26-ի կառավարության նիստում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով, որոշում է ընդունվել, ըստ որի’ տաղավար տոներին հաջորդող մեռելոց հիշատակի օրը հայտարարվում է ոչ աշխատանքային:

Հուլիսի 7-ին Հայաստանում նշվեց Վարդավառի տոնը։ Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո’ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում