Հենրիխ Մխիթարյանը 27,5 միլիոն եվրոյի պայմանագիր Է կնքել «Բորուսիա»-ի հետ

այաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը 27,5 միլիոն եվրոյի 3 տարվա պայմանագիր Է կնքել Դորտմունդի «Բորուսիա» ակումբի հետ: Ինչպես տեղեկացնում Է  «Բորուսիա»-ի կայքը, նախատեսվում Է, որ այս պայմանագիրը կարող Է հետագայում երկարաձգվել եւս 1 տարով:

«Բորուսիա»-ն Գերմանիայի եւ Եվրոպայի առաջատար ակումբներից մեկն Է, երկրի առաջին ակումբն Է, որը 1966 թվականին հաղթել Է եվրոպական գավաթի մրցաշարում: Այն Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի հենակետային ակումբներից մեկն Է:

Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ հետաքրություն Էին ցուցաբերել անգլիական «Լիվերպուլ»-ը, ֆրանսիական ՊՍԺ-ն, ռուսաստանյան «Անժին» եւ եվրոպական այլ ակումբներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում