Հայաստանի շախմատիստները հաջող են հանդես գալիս շախմատի միջազգային մրցաշարերում

Հայաստանի շախմատիստներ Կարեն Գրիգորյանը եւ Հովիկ Հայրապետյանը վաստակել են 1,5-ական միավոր Բարսելոնում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 2 փուլերից հետո: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Իսկ ԱՄՆ-ի հայազգի գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը վաստակել Է 2,5 միավոր 3 հնարավորից ԱՄՆ-ի Առլինգթոն քաղաքում ընթացող շախմատի համաշխարհային բաց մրցաշարում` կես միավոր զիջելով առաջատարներին՝ հնդկաստանցի Պարամարջան Նեգիին եւ ամերիկացիներ Ռեյ Ռոբսոնին եւ Ալեքսանդր Ֆայլեյնին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում