Մովսիսյան. Սև մարզաշապիկը ամառվա շոգին խնդիր չի լինի

Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը այսօր ներկա է գտնվել նոր մրցաշրջանում թիմի մարզաշապիկների շնորհանդեսին, որը կայացել է Ռուսաստանի մայրաքաղաքում: Դրա ավարտից հետո նա խոսել է նոր հանդերձանքից ստացած տպավորությունների մասին:

-Շատ է դուր գալիս սև գույնի մարզաշապիկների հավաքածուն: Իմ կարծիքով’ գույների շատ լավ համադրություն է: Դժվար չի լինի սև մարզաշապիկով խաղալ ամառվա շոգի՞ն. խաղը տևում է ընդամենը 90 րոպե, ուստի դա խնդիր չի լինի: Ինչ վերաբերում է միասնական առաջնությանը, ապա ես կարծում եմ, որ մրցաշարի ստեղծման գաղափարի շուրջ հարցը պետք է տալ ուրիշին: Միայն կարող եմ ասել, որ հանդիպումներում հիանալի մթնոլորտ է տիրում: Շատ հաճելի է տեսնել մեր երկրպագուներին, ովքեր մեզ հետ շտապում են Կիև ու Դոնեցկ,- ասել է Մովսիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում