Երևանյան պատվիրակության անդամները ծանոթացել են Ռիգայում գործող տրանսպորտի համալիր կառավարման մոտեցումներին
Կարդացեք նաև
Պաշտոնական այցով Ռիգայում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Ռիգայի քաղաքային տրանսպորտի կառավարման ընկերություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հնդիպման շրջանակում ընկերության ներկայացուցիչները երևանյան պատվիրակության անդամներին են ներկայացրել Ռիգայում գործող տրանս? ?որտի համալիր կառավարման մոտեցումներն ու առանձնահատկությունները: Բանախոսների հավաստմամբ’ 2007թ-ից ներդրված համակարգը, ըստ էության, լիովին կանոնակարգել է ամբողջ դաշտը, այդ թվում’ հնարավորություն ընձեռելով ապահովելու հարմարավետ և լիարժեք ծառայություններ:
Երևանյան պատվիրակության անդամների խնդրանքով ընկերության ներկայացուցիչները մանրամասնել են նաև ավտոկայանատեղիների կազմակերպման գործընթացը, հատկանշելով, որ շուտով նախաձեռնելու են քաղաքի արվարձաններում ավտոկայանատեղիների կազմակերպում, ինչը մեծապես կնպաստի Ռիգայի տրանսպորտայի հոսքերի բեռնաթափմանը:
Այնուհետ երևանյան պատվիրակության անդամներն այցելել են նաև Ռիգայի քաղաքային տեսահսկման կենտրոն: Ներկայացնելով համակարգի աշխատանքը՝ կենտրոնի ներկայացուցիչները նշել են, որ շուրջ 100 տեսախցիկներով կազմակերպվող շուրջօրյա աշխատանքների շնորհիվ լիովին ապահովվում է քաղաքի անվտանգությունը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ երևանյան պատվիրակության անդամներն իրենց հերթին նշել են, որ «Անվտանգ քաղաք» ծրագրի շրջանակում Երևանում ևս գործում է տեսահսկման համակարգ և որ այն իսկապես լավ գործիք է քաղաքն առավել անվտանգ դարձնելու համար: Երկու քաղաքների համագործակցության շրջանակում կողմերը պայմանավորվել են անհրաժեշտության դեպքում կազմակերպել նաև փորձի փոխանակում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում