Աշխարհում յուրաքանչյուր չորրորդ մարդը կաշառք Է տալիս. Transparency International
Նմանատիպ
ransparency International միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած հարցման տվյալները ցույց են տալիս, որ աշխարհում վերջին տարիներին կոռուպցիան աճել Է, ընդ որում՝ մոլորակի յուրաքանչյուր չորս բնակչից մեկը թեկուզ մեկ անգամ կաշառք Է տվել:
Կազմակերպության ներկայացուցիչները հավաստում են, որ աղքատ երկրներում կոռուպցիան երկու անգամ ավելի Է, քան զարգացած երկրներում:
Իրավապաշտպանների խոսքով՝ ոստիկանությունը եւ դատարանները հաճախ են տրվում կաշառք վերցնելու գայթակղությանը, սակայն հատկապես քաղաքական կուսակցություններն են ընկալվում որպես կաշառակերության կենտրոն:
Հաշվետվության մեջ հատկապես ընդգծվում Է կաշառակերության ահազդու աճը Մեծ Բրիտանիայում. Transparency International -ի տվյալներով՝ անցյալ տարի կաշառք Է տվել բրիտանացիների 5 տոկոսը, ինչը հինգ անգամ ավելի Է 2010 թվականի ցուցանիշներից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում