ՄՅՈՒ-ն ու Ինտերը հետաքրքրված են Բելոտիի տրանսֆերով

ՄՅՈՒ-ն ու Ինտերը հետաքրքրված են Բելոտիի տրանսֆերով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am«Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտին այս ամառ կարող է փոխել ակումբը։

Football Italia-ի տեղեկության համաձայն՝ ՄՅՈՒ-ն ու «Ինտերը» դիտարկում են 26-ամյա հարձակվողին ձեռք բերելը։

Աղբյուրն ընդգծում է, որ Բելոտիի հրաժարագինը արտասահմանյան ակումբների համար կազմում է 100 մլն եվրո, բայց իտալացու՝ ավելի բարձրակարգ թիմում խաղալու ցանկությունը կարող է իջեցնել այդ գինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում