Վահե Հակոբյանը Սյունիքի մարզպետ կնշանակվի կառավարության առաջիկա նիստում
09/07/2013 17:24
Նմանատիպ
այաստանի կառավարությունը Սյունիքի մարզպետի պաշտոնում Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին նշանակելու հարցը կքննարկի հուլիսի 10-ին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելու հարցն ընդգրկված է գործադիրի հուլիսի 10-ի նիստի օրակարգում: Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու առաջարկը ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստում առաջադրել էր ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանն իր տանը մոտ տեղի ունեցած միջադեպից հետո նախ հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները, այնուհետև հրաժարականի դիմում էր ներկայացրել, որն ընդունվել էր ՀՀ կառավարության կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում