Աղմուկ չկա, քանի որ տրակտորի դիմացը փակողներն այսօր ավագանու անդամներ, պատգամավորներ կամ այլ պաշտոնյաներ են. Խաժակյան
03/08/2020 17:11

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, Facebook: Այսօր արդեն շատերն են նկատել, որ Մաշտոցի պուրակում ընթանում է սրճարանի շինարարություն: Վաղը կնկատեք հսկայական բարձրահարկ շենքը, որը Մարությանը թույլատրել է կառուցել բակային տարածքի մեջտեղում` Մաշտոցի պուրակից մի քանի մետր այն կողմ:
Մյուս օրն էլ կարծում եմ շատերը կնկատեն, որ շինարարություն է իրականացվում օղակաձև զբոսայգում, որի լուսանկարը արել եմ դեռևս նախորդ տարվա ավարտին:
Իսկ գիտե՞ք ինչու այս ամենի շուրջ աղմուկ չկա: Քանի որ երբեմնի խնդիրներ բարձրաձայնողները, տրակտորի դիմացը փակողները այսօր ավագանու անդամներ, պատգամավորներ կամ այլ պաշտոնյաներ են:
Հիմա իրենց ժամանակն է:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար