Բնապահպան Վահագն Վարագյանը բերման ենթարկվեց (տեսանյութ)

Բնապահպան Վահագն Վարագյանը բերման ենթարկվեց (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը բերման ենթարկվեց Ամուլսարի պահնորդական կետի տարածքից, որտեղ հանքի շաագործման դեմ պայքարող քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում:

Այնտեղ էր նաև Վահագն Վարագյանը, ով նախքան բերման ենթարկվելը Վայոց Ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի հետ երկխոսություն ունեցով և նրան հորդորեց իր հետ «դու»-ով չխոսել և բացել ճանապարհը: Այդ երկխոսությունից հետո քիչ անց Վարագյանը բերման ենթարկվեց: Հանքի շահագործման դեմ ակցիան շարունակվում է, քաղաքացիները հորդորում են ոստիկանությանը ուժ չկիրառել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում