Կառավարությունը կրկին ստիպված է գումար հտակացնել` կատարելու Եվրոպական դատարանի վճիռը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հուլիսի 10-ի նիստին որոշեց ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացնել 3 հազար 600 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Մելիքյանն ընդդեմ Հայաստանի» գանգատով 2013-ի փետրվարի 19-ին կայացրած վճռի պահանջները կատարելու նպատակով: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, նշեց, որ խախտման պատճառը վերացված է: «Մենք սրանց կրկնությունները չենք ունենա, այս դեպքերը կատարվել են 2005-2006 թվականներին, երբ գործել է քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածը»,- ասաց Թովմասյանը:

Կառավարությանը ներկայացված տեղեկանքում պարզաբանվում է, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին պարբերությունը: Եվրո­պական դատարանը նշել է, որ ներպետական դատարանները, սահմանափակելով դիմումատուի’ գործադիր մամնի որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատական պաշտպանություն ունենալու իրավունքը, խախտել են դիմումատուի դատարանի մատչելիության իրավունքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում