Անվտանգության մարմինների փորձառու սպաները սահմանային տարիքից հետո ևս 10 տարի կշարունակեն ծառայությունը
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հուլիսի 10-ի նիստում հաստատեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագծով ազգային անվտանգության մարմինների հետախուզական և հակահետախուզական ստորաբաժանումների օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող և բարձր որակավորում ունեցող ավագ սպայական կազմի առանձին ծառայողներ բացառիկ դեպքերում սահմանային տարիքի հասնելուց հետո կարող են շարունակել պաշտոնավարել առավելագույնը ևս 10 տարի:
Դրա արդյունքում ծառայողներն իրենց հարուստ փորձը կփոխանցեն երիտասարդ կադրերին, որով հետագայում դյուրին կլինի ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր և ավագ խմբի պաշտոնների համալրումը բանիմաց և փորձառու կադրերով: Ներկայում Հայաստանի ազգային անվտանգության մարմիններում ծառայության մեջ մնալու սահմանային տարիքի հասած ծառայողների ծառայության ժամկե? ?ը կարող է երկարաձգվել մինչև 5 տարով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում