Մենք ունենալու ենք կորոնավիրուսից իջեցող մահացածություն. Արսեն Թորոսյանը նոր թվեր հրապարակեց. ՈՒՂԻՂ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Analitik.am: Երբ մենք հետ հայացք ենք նետում այն պահից, երբ մենք սկսեցինք ունենալ իջեցող թվեր, հաշվարկները ցույց են տալիս, որ մենք շաբաթական կտրվածքով ունենում ենք մոտավորապես 50-100 նվազ դեպք մեկ օրվա հաշվարկով, քան՝ մեկ շաբաթ առաջ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարի խոսքերով, եթե այս իրավիճակը պահպանվի, իրական շանս կա թվերն այնքան իջեցնելու, որ կարելի կլինի համարել՝ այն այլևս հանրային առողջապահական խնդիր չէ. «Իհարկե մենք պետք է շարունակենք հայտնաբերել ու բուժել քաղաքացիներին»:
Թորոսյանն ասաց, որ ծանր ու ծայրահեղ ծանր պացիենտների թիվը, որը ամենավատ օրերին եղել է 650, այս օրերին տատանվում է արդեն 350-ի շրջանակներում. «Մենք ունենք ծանր վիճակում գտնվող 300 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 68. Իսկ թոքերի արհեստական սարքերին միացված՝ 24 քաղաքացի: Վերջին թիվն էլ ամենավատ օրերին հասել էր 50-ի»:
«Արդյունքում մենք կունենանք իջեցող մահացածություն»,-հավելեց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում