Ամուլսարում 2-րդ օրն անընդմեջ բողոքի ակցիա է՝ ընդդեմ հանքի շահագործման. ՈՒՂԻՂ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Ամուլսարում արդեն երկրորդ օրն անընդմեջ բողոքի ակցիա է իրականացվում՝ ընդդեմ հանքի շահագործման: Նախօրեին Ամուլսարի 2-րդ պահակակետում «Լիդիան Արմենիա»-ի պահնորդները տեղաշարժել ու տարածքից դուրս էին բերել Ամուլսարի պահապանների վագոն-տնակը, ինչն էլ բողոքի առիթի է դարձել: Ցուցարարները նշում էին, որ վագոն-տնակը պետք է վերադարձվի իր նախկին տեղը, սակայն դա երեկ նրանց չհաջողվեց:
Մոտ 7 ժամ տևած ավտոերթից ու ակցիայից հետո որոշեցին ժամանակավոր դադար տալ և ակցիան շարունակել այսօր՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պահանջով: Երեկ տասը ցուցարար բերման է ենթարկվել ու ազատ արձակվել, եղել են նաև բախումներ ոստիկանության ու ցուցարարների միջև: Վայոց Ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը երեկ հորդորեց հարցը քննարկել կառավարության հետ, սակայն չհամաձայնեցին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում