Նախագահը ստորագրել է Հայկ Մհրյանին փոխոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը
06/08/2020 14:05

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Հայկ ՄՀՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»,-ասված է հրամանագրում։
Հիշեցնենք, որ ՀՀ երկու փոխոստիկանապետերի՝ այդ թվում Հայկ Մհրյանի ազատման մասին հայտնի էր դարձել երեկ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում