ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է սկսում գազալցակայաններում եւ սպառողական ապրանքների շուկաներում

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված գազալցակայաններում մոնիթորինգ կիրականացնի: Այս մասին «Արմենպես»-ի հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ մամուլի խոնակ Գայանե Սահակյանը: Նրա խոսքով’ հանձնաժողովը քաղաքացիներից դժգոհություններ է ստացել գազալցակայաններում գազի թանկացման հետ կապված’ նշելով, որ գազի գինը շատ ? ?վելի է բարձրացել, քան պետք է լիներ: «Թեեւ գազալցակայանների ոլորտում չունենք գերիշխող տնտեսվարող, սակայն ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի հրահանգով ստեղծվել է աշխատանքային խումբ, որն այսօրվանից երկօրյա մոնիթորինգ կիրականացնի հանրապետության մի շարք գազալցակայաններում’ պարզելու, թե ինչ գնային փոփոխություն է տեղի ունեցել»,-ասաց նա:

Սահակյանի խոսքով’ մոնիթորինգի տակ են նաեւ սպառողական ապրանքները: «Անկախ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների փոփոխություններից, մենք շարունակում ենք շաբաթը երեք անգամ հինգ խոշոր սուպերմարկետներում ուսումնասիրություններ իրականացնել: Այսօրվանից արդեն հստակ կպարզենք, թե որքան է ադզել գազի եւ էլետրաէներգիայի սակագների բարձրացումը պարենային ապրանքի գների վրա»,-հավելեց ՏՄՊՊՀ մամուլի խոսնակը:

«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված շուրջ 15 տոկոսով բարձրացել են նաեւ հացի, կաթնամթերքի, հանքային ջրի գները: «Մեր ասոցիացիան պարենամթերքի թանկացման հետ կապված դեռ բողոքներ չի ստացել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասաց Պողոսյանը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը սահմանել է 156 դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար, իսկ ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը սահմանվել է 276.98 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ’ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի համար 1. 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողներին (այդ թվում՝ բնակիչ-բաժանորդներին) վաճառվող էլեկտրական էներգիայի ցերեկային սակագինը սահմանվել է 38 դրամ/կվտժ, իսկ գիշերային սակագինը՝ 28 դրամ/կվտժ: 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի ցերեկային սակագինը սահմանվել է 35 դրամ/կվտժ, իսկ գիշերային սակագինը՝ 25 դրամ/կվտժ, 3. 35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի ցերեկային սակա գինը սահմանվել է 29 դրամ/կվտժ, իսկ գիշերային սակագինը՝ 25 դրամ/կվտժ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում