Հ էկոնոմիկայի նախարարն ու ԱԶԲ նախագահի տեղակալը քննարկել են բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը

էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահի տեղակալ Քսիաոու Ժաոի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացմում է ՀՀ էկոնամիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հուլիսի 9-ին կայացած հանդիպման սկզբում Վահրամ Ավանեսյանը ողջունել է հյուրերին Հայաստանում և շնորհակալություն հայտնել Քսիաոու Ժաոին բանկի հետ արդյունավետ հ ամագործակցության համար:

Էկոնոմիկայի նախարարը բարձր է գնահատել ԱԶԲ-ի հետ փոխգործակցությունը և շեշտել համատեղ իրականացվող ծրագրերի կարևորությունը, քանի որ դրանք ուղղված են ենթակառուցվածքների զարգացմանը, փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, պետության և մասնավոր հատվածների համագործակցությանը և համահունչ են երկրի տնտեսական քաղաքականության առաջնահերթություններին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ԱԶԲ-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքին, մասնավորապես’ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, ջրամատակարարման և ջրահեռացման հատվածի բարելավման, կին ձեռներեցների աջակցության ծրագրերին, ինչպես նաև մի շարք այլ ծրագրերում ԱԶԲ-ի կողմից տրամադրվող տեխնիկական օժանդակությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում