Բարսելոնան հետաքրքրված է Բերնարդո Սիլվայով․ կատալոնացիները որոշել են, թե ինչ առաջարկ են անելու

Բարսելոնան հետաքրքրված է Բերնարդո Սիլվայով․ կատալոնացիները որոշել են, թե ինչ առաջարկ են անելու

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am«Բարսելոնան» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդո Սիլվայի ծառայություններով։

Goal-ը, վկայակոչելով The Telegraph-ին, տեղեկացնում է, որ կատալոնական ակումբը ցանկանում է գումար ու հավելյալ մեկ ֆուտբոլիստ տալ «Ման Սիթիին» Սիլվայի տրանսֆերը ձեռք բերելու համար։

Հաղորդվում է, որ «Բարսելոնան» ցանկանում է Սիլվային կարևորագույն դեր տալ «Կամպ Նոուում»։ Նա կարող է շարժիչ ուժ լինել կատալոնական ակումբի հարձակման գծի խաղը կազմակերպելու գործում։

26-ամյա Սիլվան խաղում է «Մանչեսթեր Սիթիում» 2017 թվականից։ 105 խաղում նա 19 գոլ է խփել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում