Գայտանը կարիերան կշարունակի Պորտուգալիայում

Գայտանը կարիերան կշարունակի Պորտուգալիայում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.amԱրգենտինայի հավաքականի կիսապաշտպան Նիկոլաս Գայտանը կշարունակի կարիերան Պորտուգալիայում: Նա տեղափոխվել է «Բրագա»՝ որպես ազատ գործակալ:

Ըստ մի շարք պորտուգալական լրատվամիջոցների, խաղացողն արդեն բուժզննում է անցել և պայմանագիր կնքել «Բրագայի» հետ, որի պայմանների մանրամասները դեռ հայտնի չեն:

Նախկինում 32-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել այնպիսի թիմերի կազմում, ինչպիսիք են «Բենֆիկան», «Աթլետիկոն», «Դալյան Յիֆանը», «Չիկագո Ֆայրը» և «Լիլը»: Նա նաև անցկացրել է 19 հանդիպում և 2 գոլի հեղինակ է դարձել Արգենտինայի հավաքականի կազմում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում