Մենք ենք կորոնավիրուսի հետ կռիվ տալիս, բայց ուշադրության արժանի չենք. Մարալիկի ծննդատան աշխատակից (տեսանյութ)

Մենք ենք կորոնավիրուսի հետ կռիվ տալիս, բայց ուշադրության արժանի չենք. Մարալիկի ծննդատան աշխատակից (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Մարալիկի հիվանդանոցը եղել է այն հաստատությունը, որն սպասարկել է և՛ Ախուրյանի շրջանի բնակչությանը, և՛ Արթիկի, և՛ Թալինի, և՛ Մարալիկի, իսկ այսօր խայտառակ իրավիճակ է, փոխանակ բացեն բաժանմունքը, որը 2017 թվականին փակեցին, այսօր փակում են ծննդատունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մարալիկի ծննդատան աշխատակիցներից մեկը՝ խոսելով Մարալիկի ծննդատան փակվելու մասին որոշման և 7 ամիս աշխատավարձ չստանալու մասին:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի հետևանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։

Ըստ այդ որոշման՝ ծննդատների ծնունդների թիվը պետք է հասնի 150-ի և 150-ից պակաս լինելու դեպքում ծննդատները պետք է լուծարվեն։ Մարալիկի ծննդատան աշխատակիցները պայքարեցին ծննդատան փակվելու դեմ, որի արդյունքում ծննդատունը չփակվեց, սակայն այլևս չի ֆինանսավորվում:

«Ի՞նչ աբսուրդ երևույթ է, քանի կար՝ աշխատատեղ էին ավելացնում, ի՞նչ եղավ հանկարծ, հաստատվեցին աթոռներին և եղածն էլ փակում են ու քանի գործազուրկ ընտանիք է մնում: Քանի ամիս է՝ կորոնավիրուսն է մոլեգնում Հայաստանում, ու այս ամենի ծանրությունն առաջնահերթ ընկել է շտապօգնության վրա, բայց նրանց աշխատանքին Կառավարությունն արձագանք չի տվել: Հիմա պարգևավճարները նախարարներին և մյուսներին են տվել, բայց այս օրով մենք ուշադրության արժանի չենք, մենք ենք կորոնավիրուսի հետ կռիվ տալիս: Ոչ մի խրախուսական քայլ չի արվել, մենք պարգևավճար ենք ստացել Սամվել Կարապետյանից, իսկ նախարարությունից թքած ունեն»,– ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում