Մինչև Նիկոլին չհեռացնենք` ներդրումներ չեն լինելու, աշխատատեղեր չեն ստեղծվելու. Բաբկեն Հարությունյան

Մինչև Նիկոլին չհեռացնենք` ներդրումներ չեն լինելու, աշխատատեղեր չեն ստեղծվելու. Բաբկեն Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, Facebook Շաբաթներ առաջ Նիկոլը հայտարարեց ապրիլ ամսին կրճատված 70 հազար աշխատատեղերի մասին, հետո էլ հայտարարեց, որ դրանցից 50 հազարը վերականգնվել է, այսօր էլ ` հունիս- հուլիս ամսվա տվյալներով գրանցված աշխատողների քանակն ավելացել է 2700 -ով։ Հրապարակված թվերին հավատալու դեպքում էլ պարզ է դառնում, որ ապրիլին գրանցված աշխատատեղերը ավելին են եղել, քան թե այսօր, հետևաբար Նիկոլը թող նախ ապրիլ ամսվա տվյալների հետ համեմատի «ավելացած» աշխատատեղերը, նոր անցնի նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատությանը:

Անկախ Նիկոլի հրապարակած թվերից` յուրաքանչյուրս մեր շրջապատում տեսնում ենք ավելացող գործազուրկներ, իսկ օրավարձով չգրանցված աշխատողների շրջանում գործազրկությունը հասել է տագնապալի չափերի:

Մինչև Նիկոլին չհեռացնենք` ներդրումներ չեն լինելու, աշխատատեղեր չեն ստեղծվելու:

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հանրային վերահսկողության կենտրոն ՀԿ նախագահ

Հետևեք մեզ նաև Telegram-ում