Yerevan
9
+22°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Ամփոփվել է ՀՀ-ՆԱՏՕ 2011-2013թթ. Անհատական գործողությունների ծրագրի այս տարվա կատարողականը

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի իններորդ նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԽ մամուլի ծառայությունից, հանձնաժողովն ամփոփել է ՀՀ-ՆԱՏՕ 2011-2013թթ. Անհատական գործողությունների ծրագրի 201 3թ.-ի կատարողականը: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները իրենց գերատեսչությունների մասով ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված կարևորագույն միջոցառումները:

Այնուհետև հանձնաժողովը քննարկել է ՆԱՏՕ-ի կառույցների կողմից պատրաստված «Հայաստանի ԱԳԳԾ 2013թ. գարնանային ամփոփում» զեկույցը: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն իրենց գերատեսչությունների մասով ներկայացրել են զեկույցում մատնանշված առաջարկություններն ու կատարման ենթակա միջոցառումների ցանկը:

Արթուր Բաղդասարյանը վստահություն է հայտնել, որ նախանշված միջոցառումները հաջող ավարտական ընթացք կունենան հաշվետու ժամանակահատվածում, հետևաբար պետք է շարունակել այս ընթացքը’ ակնկալելով դրական արդյունքներ:

ՀՀ-ՆԱՏՕ 2011-2013թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվել պաշտպանության, արտակարգ իրավիճակների, կիբերահաբեկչության դեմ պայքարի, սահմանային անվտանգության խնդիրներին, ռազմակրթական համակարգի բարելավմանը, շրջակա միջավայրի և քաղաքացիական ճգնաժամերի պլանավորման խնդիրներին:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև կազմակերպչական հարցեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում