Կորոնավիրուսով վարակվածների և մահվան դեպքերն այսօրվա դրությամբ
Կարդացեք նաև
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանում սեպտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 177 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45.503-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 909 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Սեպտեմբերի 11-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 280 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 4 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1189-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 201 է, ընդհանուր առողջացածներինը՝ 41434, փաստացի բուժվողներինը՝ 2880 (մեկ օրում նվազել է 287-ով): Մեկ օրում արվել է 3450 թեստ Ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 281.259 թեստ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում