Սիթին ԱՊԼ-ում մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

Սիթին ԱՊԼ-ում մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.amԱնգլիայի Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի շրջանակում «Վուլվերհեմփթոնը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթիին»:

Առաջին խաղակեսում քաղաքաբնակները աչքի ընկան 2 անգամ: 20-րդ րոպեին 11 մետրից դիպուկ էր Կևին Դե Բրույնեն, իսկ 13 րոպե անց Ստերլինգի փոխանցումը հաջող եզրափակեց Ֆիլ Ֆոդենը՝ 2-0: 78-րդ րոպեին Պոդենսեն եզրում «գարեջրի ուղարկեց» Կևին Դե Բրույնեին, փոխանցեց գնդակը տուգանային հրապարակ, որտեղ առաջինը գնդակին հասավ Ռաուլ Խիմենեսն ու կրճատեց հաշվի տարբերությունը՝ 1-2: 95-րդ րոպեին հանդիպման վերջակետը դրեց Գաբի Ժեզուսը՝ 3-1:

«Սիթին» հաղթեց 3-1 հաշվով, իսկ Վուլվզը առաջնությունում կրեց առաջին պարտությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում