Կիպրոսում մեր թվարկությունից առաջ 14-րդ դարի քաղաք Է հայտնաբերվել Լառնակայի օդանավակայանի մերձակայքում

Կիպրոսում հնագետները մեր թվարկությունից առաջ 14-12-րդ դարերի քաղաք են հայտնաբերել Լառնակայի օդանավակայանից ոչ հեռու, Խալա Սուլթան Թեքե մզկիթի մերձակայքում: Պեղումները կատարում են Շվեդիայի Գյոթեբորգի համալսարանի գիտնականները:

Կիպրոսի հնությունների գերատեսչության տվյալներով՝ քաղաքն զբաղեցրել Է 25-ից մինչեւ 50 հեկտար տարածք: Դրա պատմությունն սկիզբ Է առնում մեր թվարկությունից առաջ 16-րդ դարից: Մեր թվարկությունից առաջ 12-րդ դարի սկզբին քաղաքը կործանվել Է: Առայժմ պեղել են բնակավայրի ոչ մեծ մասը:

Այն հայտնաբերել են գեոռադարներ օգտագործելու շնորհիվ: Հնագետները գտել են պղնձի արտադրության վայր, որտեղ եղել են պղնձի հանքաքար եւ մի քանի կիլոգրամ օքսիդացած պղինձ, գտնվել են նաեւ վառարանի մնացորդներ եւ օդի ներմղման սարքավորումներ:

Քաղաքի բնակելի մասում եւս կարեւոր բացահայտումներ են արվել: Այստեղ հայտնաբերվել Է լավ պահպանված միքենյան կերամիկա, որը բերվել Էր մայրցամաքային Հունաստանից եւ Եգեյան ծովի կղզիներից, ծաղկամաններ՝ արեւելյան Միջերկրածովյան շրջանից:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում