Հայաստանի հավաքականը ժամանեց Լեհաստան (լուսանկարներ)

Հայաստանի հավաքականը ժամանեց Լեհաստան (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Sport.times.am: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 11-ին Լեհաստանի Տիխի քաղաքում կանցկացնի Ազգերի լիգայի խաղարկության 3-րդ տուրի հանդիպումը Վրաստանի հետ։

ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Լեհաստանի Կատովիցե քաղաք: ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել է Marriott Courtyard հյուրանոցում: Տիխի քաղաքը, որտեղ կայանալու է հանդիպումը, Կատովիցեից գտնվում է մոտ 20 կմ հեռավորության վրա։

Ազգային հավաքականի կազմում մրցավայր է մեկնել 24 ֆուտբոլիստ.

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)

Անատոլի Այվազով – «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)

Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան – «Տամբով» (Ռուսաստան)

Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»

Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան – «Ռոմա» (Իտալիա)

Գևորգ Ղազարյան – «ԱԵԼ» (Լիմասոլ, Կիպրոս)

Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա)

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Գեղամ Կադիմյան – «Նեման» (Բելառուս)

Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան – «Ժիլինա» (Սլովակիա)

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»

Արթուր Գրիգորյան – «Փյունիկ»

Սոլոմոն Ուդո – «Արարատ»

Յուրի Գարեգինյան – «Նոա»

Բենիկ Հովհաննիսյան – «Նոա»

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան – «Տամբով» (Ռուսաստան)

Խոակին Կապառոսի և Հենրիխ Մխիթարյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա հոկտեմբերի 10-ին՝ տեղական ժամանակով 15:45-ին (Երևանի ժամանակով՝ 17:45) և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և Youtube-ի ալիքով:

Մեր թիմի նախախաղային մարզումը կկայանա նույն օրը, սկիզբը՝ 16:30-ին (Երևանի ժամանակով՝ 18:30-ին):

Հետևեք մեզ նաև Telegram-ում