Նյու Յորքում հանրահավաք է ընթանում. ՈՒՂԻՂ
10/10/2020 21:22
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ-ում Նյու Յորքի հայ համայնքը հանրահավաք է կազմակերպել քաղաքի մետրոյի հարևանությամբ՝ իր բողոքի ձայնը բարձրացնելով Արցախում տեղի ունեցող իրադարձությունները ոչ ճիշտ լուսաբանող լրատվամիջոցների, մասնավորապես՝ NBC հեռուստաալիքի դեմ:
«Ճշմարտության երթը» ուղիղ միացմամբ ներկայացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը:
Հավաքի մասնակիցները պահանջում են ամերիկյան մամուլից ճիշտը հայտնել Թուրքիայի ներգրավվածության և ադրբեջանական ագրեսիայի մասին: «Երկու շաբաթ է, ինչ Արցախի բնակչությունը հարձակման է ենթարկվում: Երկու շաբաթ է, ինչ Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, ջիհադական վարձկանների է ուղարկում Արցախի դեմ կռվելու համար»,– ասում է մասնակիցներից մեկը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում