ՀՀ քաղաքացու հանդեպ որևէ մեկն անարգալից լինելու իրավունք չունի. Էդուարդ Շարմազանով

ՀՀ քաղաքացու հանդեպ որևէ մեկը անարգալից վերաբերմունք ցուցաբերելու իրավունք չունի: Այս մասին հուլիսի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը’ անդրադառնալով ՌԴ-ում խոշոր ավտովթարի պատճառ դարձած բեռնատարի վարորդ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի խնդրին: «Արտաքին գործերի նախարարությունը, Ռուսաստանում հայկական համայնքը աշխատում են գործի առնչությամբ:

Տեղի է ունեցել դժբախտ դեպք, բայց որևիցե մեկը ՀՀ քաղաքացու հանդեպ անարգալից լինելու իրավունք չունի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ շեշտեց Շարմազանովը’ հավելելով, որ մեծ աղմուկ բարձրացնելու կարիք չկա, բայց միևնույն ժամանակ անտարբեր ևս չպետք է մնալ: Նա նաև ընդգծեց, որ եթե Հարությունյանը մեղավոր է, ապա թող պատժվի, բայց նրան պետք է վերաբերվեն արժանապատվորեն:

Հուլիսի 13-ին’ ժամը 13:00-ին, «Նոր Մոսկվա»-ում’ Պոդոլսկ գյուղի մոտակայքում, մանրախճով բեռնված «Կամազ» մակնիշի բեռնատար մեքնենան դուրս է եկել երկրորդական ճանապարհից և բախվել Պոդոլսկից Կուրիլովո գնացող ЛиАЗ ավտոբուսին’ այն բաժանելով երկու մասի: Ավտովթարի արդյունքում զոհվել է 18 մարդ և ավելի քան 60-ը վիրավորվել են: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Նրա նկատմամբ կիրառվել է երկամսյա ? ?ալանք: Նրան դատարան են տարել կանացի խալաթով: ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինին’ Հրաչյա Հարությունյանի արժանապատվության և այլ իրավունքների պաշտպանության խնդրանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում