Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց 9-րդ տուրում, Կարլսենը՝ մրցաշարի հաղթող
16/10/2020 21:00
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվեց շախմատի Norway Chess մրցաշարի 9-րդ տուրը:
Լևոն Արոնյանը հաղթանակ տարավ նորվեգացի Արյան Տարիի նկատմամբ և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը։
Նորվեգացի Մագնուս Կարլսենը հաղթեց իրանցի Ալիրես Ֆիրուժային ու ժամկետից շուտ հաղթեց մրցաշարը: 10-րդ տուրում կհանդիպեն Արոնյանն ու Կարլսենը։
Ստավանգեր, Նորվեգիա
9-րդ տուր
Ալիռեզա Ֆիրուժա (Իրան) – Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – 0:1
Յան-Քշիշտոֆ Դուդա (Լեհաստան) – Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – 0:1
Արյան Տարի (Նորվեգիա) – Լևոն Արոնյան (Հայաստան) – 0:1
Մրցաշարային աղյուսակ. Կարլսեն ՝ 19,5, Ֆիրուժա ՝ 15,5, Արոնյան ՝ 14,5, Կարուանա ՝ 14, Դուդա ՝ 9,5, Տարի ՝ 2,5:
Հետևեք մեզ նաև Telegram-ում