Շվեցարիան Հայաստանում 30 մլն դոլարի ներդրում կկատարի
Նմանատիպ
Շվեցարիան գրեթե կրկնապատկում է Հարավային Կովկասում ներդրումների ծավալը’ համաձայն նոր ռազմավարության: Միայն Հայաստանում եվրոպական այդ երկիրը պատրաստվում է առաջիկա չորս տարիներին ծախսել ավելի քան 30 մլն դոլար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հարավային Կովկասում շվեցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Ռուդոլֆ Շոխը: «Հիմնվելով նախորդ տարիների փորձի վրա’ նոր ռազմավարությունն արտացոլում է տար ածաշրջանում միջնորդական առաքելություններին և դրական զարգացումներին ուղղված Շվեցարիայի լայն նախաձեռնությունները: Առաջիկա չորս տարիներին Շվեցարիան ներդրումներ կիրականացնի երեք հիմնական ոլորտներում»,- ասաց Ռուդոլֆ Շոխը: Ամենամեծ ֆինանսավորումը կիրականացվի «Տնտեսական զարգացման և զբաղվածության» ոլորտում, և հիմնական շեշտադրումը կարվի մասնագիտական հմտությունների բարձրացման, ֆինանսական և մասնավոր ոլորտների համար շրջանակային պայմանների բարելավման, ինչպես նաև խոցելի խմբերին կենսական աջակցության տրամադրման ձևով: Ֆինանսավոր? ?ւմ կիրականացվի նաև «Կառավարման և հանրային ծառայությունների» և «Մարդու անվտանգության և պաշտպանության» ոլորտներում:
Երեք ուղղություններից բացի, Շվեցարիան կֆինանսավորի աշխատանքային միգրացիայի խնդիրներին ուղղված ծրագրերը, կաջակցի նաև արվեստին ու մշակույթին վերաբերող տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը:
Հարավային Կովկասում 2013-2016 թթ.-ի նախնական բյուջեն կազմում է 111 միլիոն շվեցարական ֆրանկ, որից 34 տոկոսը կտրամադրվի Վրաստանին, 27-ական տոկոս’ Հայաստանին և Ադրբեջանին, 12 տոկոս’ տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում