Քննարկել ենք Արցախում տիրող իրավիճակը. Շարմազանով
19/10/2020 20:33
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Քննարկել ենք Արցախի հետ կապված խնդիրները, այնտեղ տիրող իրավիճակը: Այս մասին վարչապետի և արտախորհրդարանական ուժերի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ հանդիպումը փակ է եղել:
«Փակ հանդիպում է եղել, լիազորված չեմ հանդիպման մանրամասները ներկայացնել: Կառավարությունը՝ որպես քաղաքական պատասխանատու, եթե նպատակահարմար կգտնի, կբացի փակագծերը»,-ասաց նա:
Նշենք, որ սա վարչապետի և արտախորհրդարանական ուժերի՝ Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ երկրորդ հանդիպումն էր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում