Իրանը պլանավորում է սկսել «Քարուն» ԱԷԿ-ի կառուցումը

Իրանը պլանավորում է սկսել «Քարուն» ԱԷԿ-ի կառուցումը

«Քարուն» ատոմակայանի առաջին էներգաբլոկի շինարարությունը կմենարկի աշնանը։ Այդ մասին հաղորդում է SNN-ը՝ վկայակոչելով Իրանի ատոմային էներգիայի հարցերով կազմակերպության ղեկավար Մոհամմեդ Էսլամիին։

«Քարուն» ատոմակայանի կառուցման պայմանագիրը Ֆրանսիայի հետ կնքվել էր նախքան իսլամական հեղափոխությունը, բայց հաղթանակից հետո նրա մասին մոռացվել է և դադարեցվել են բոլոր աշխատանքները։

«Այդ ատոմակայանի կառուցումն Իրանին թույլ կտա կոմպենսացնել ատոմային էներգիայի արտադրության ոլորտում Իրանի ունեցած բացթողումը»,-աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է Էսլամին։

Փետրվարի 22-ին Էսլամին Խուզեստան նահանգ կատարած աշխատանքային այցի ժամանակ հայտարարել էր, որ ատոմակայանի շինհարթակն արդեն նախապատրաստվել է։ Նա նաև հայտնել էր, կառուցվելիք ատոմակայանը կունենա 300 մՎտ հզորություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում