Բարոնուհի Քերոլայն Քոքսն այցելել է Արցախ
17/07/2013 12:14
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրան ուղեկցող անձանց:
Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանում ընթացող գործընթացներին առնչվող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարոնուհուն Արցախին մշտապես սատարելու համար’ նշելով, որ նրա կողմից ցուցաբերվող աջակցությունը կարեւոր է քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ բարոյական տեսանկյուններից:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում