Մակրոնի պատասխանն Էրդողանին․ Մեր պատմությունը բռնապետություններին ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է
26/10/2020 10:36
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատասխանել է Թուրքիայի նախագահի հայտարարություններին։
«Մենք երբեք չենք ընկրկի:
Մենք փայփայում ենք ազատությունը, մենք երաշխավորում ենք հավասարությունը, մենք ապրում ենք եղբայրության մեջ:
Մեր պատմությունը բռնակալությանն ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է:
Մենք կշարունակենք:
Մենք հարգում ենք բոլոր տարբերությունները՝ խաղաղության ոգով:
Մենք չենք ընդունում ատելության խոսքը և պաշտպանում ենք ողջամիտ բանավեճը:
Մենք կշարունակենք:
Մենք միշտ կլինենք մարդկային արժանապատվության և համամարդկային արժեքների կողքին»,- գրել է Մակրոնը:
Հիշեցնենք, որ Էրդողանի հայտարարություններից հետո Ֆրանսիան հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում