200 հազար դրամ՝ հիմնադրամներին․ Կայացավ գրոսմայստեր Մարիա Գևորգյանի բարեգործական մրցաշարը
26/10/2020 11:46
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի մերձակայքում տեղի ունեցավ Հայաստանի քառակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Մարիա Գևորգյանի շախմատի բարեգործական նախաձեռնությունը:
Նախաձեռնության արդյունքում՝ օրվա ավարտին 200 հազար դրամ է հավաքվել, որի 50%-ը կփոխանցվի Հայաստանի համահայկական հիմնադրամին, իսկ մյուս կեսը՝ Զինվորների ապահովագրության հիմնադրամին։
Հիշեցնենք, որ Գևորգյանը միաժամանակյա պարտիա էր անցկացնում բոլոր ցանկացողների հետ, ովքեր ըստ ցանկության կարող էին գումար հանգանակել: Հանդիսատեսը և անցորդները նույնպես կարող էին մասնակցել հանգանակությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում