Վաղինակ Սարգսյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից

Վաղինակ Սարգսյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amՀՀ նախագահի հրամանագրով Վաղինակ Սարգսյանն ազատվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.

Վաղինակ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից»,- նշված է նախագահ հրամանագրում:

Մեկ այլ հրամանագրով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ՝ Արման Մարալչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար:

Հիշենենք, որ հոկտեմբերի 8-ին պաշտոնից ազատվել էր նաև ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում