ՄՕԿ-ը մտահոգ է ծանրամարտի ֆեդերացիայում տեղի ունեցած զարգացումներով
26/10/2020 18:37
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Sport.times.am: ՄՕԿ-ը տեղեկացվել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում տեղի ունեցած /IWF/ վերջին զարգացումների մասին և կապ է հաստատել այդ կառույցի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մայք Իրանիի հետ: Այս մասին գորւմ է ՀԱՕԿ-ը։
ՄՕԿ-ը մտահոգ է IWF-ի խորհրդի վերջին մի քանի օրերի կայացրած որոշումների համար և կուսումնասիրի հակադոպինգային գործակալության / WADA / վերջին զեկույցը:
2017թ․ բարձրացվել էր Փարիզի օլիմպիական խաղերի ծրագրից ծանրամարտը հանելու հարցը։Այն պայմանավորված էր IWF-ում գրանցված բազմաթիվ դոպինգ սկանդալներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում