ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը պատասխանել է մեղադրանքներին
18/07/2013 10:41
Նմանատիպ
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշված է.
«Ափսոսանք է առաջացնում այն փաստը, որ հունիսի տասներեքին մերմոսկովյան քաղաք Պոդոլսկում տեղի ունեցած ճանապարահատրնասպորտային պատահարը, որի արդյունքում զոհվեց տասնութ մարդ, որոշ ուժերի կողմից օգտագործվում է հակառուսական կրքեր բորբոքելու համար:
Ենթադրում ենք, որ այս ‘ բոլորովին անհամապատասխան գործողությունները, ուղղված են նեղ քաղաքական նպատակներով օգտագործելու մարդկային այդ մեծ ողբերգությունը’ սեպ խրելու հայ-ռուսական հարաբերությունների մեջ: Պատվիրված քաղաքականացված գնահատականներն անըդունելի են:
Պոդոլսկում տեղի ունեցած ողբերգությունը չունի ազգային երանգավորում, կլինի համապարփակ, անաչառ, մանրակրկիտ և առանց զգացմունքների հետաքննություն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում