Ընտրություններ ԱՄՆ-ում. ո՞վ է առաջատարը

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը, ըստ նախնական տվյալների՝ քվեարկության արդյունքներով առաջատար է Կալիֆոռնիա (55 ընտրիչ), Վաշինգտոն (12 ընտրիչ) և Օրեգոն (7 ընտրիչ) նահանգներում, փոխանցում է Fox News-ը։
Միչդեռ New York Times-ի տվյալներով՝ ԱՄՆ ներկայիս նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը Նեբրասկա նահանգում հաղթել է ընտրիչների բոլոր հինգ ձայները: Թերթի հաղորդմամբ՝ Նեբրասկայում Թրամփի հաղթանակն ակնկալվում էր, քանի որ նահանգն ավանդաբար հանրապետական է:
Fox news-ի հրապարակած տվյալներով՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ձայների 49.8%-ով առաջ է անցել Թրամփից (48.6%)։
Բայդենը նաև ստացել է ընտրիչի 223 ձայն, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 148 ձայն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում