Ադրբեջանցին Մոսկվայի հիվանդանոցում երկու պատանդ է վերցրել
18/07/2013 13:37
Նմանատիպ
Մոսկվայի տասներկուերորդ հիվանդանոցում ադրբեջանցի հիսուներեքամյա Նազիմ Պիրիևը կոտրած ապակու օգնությամբ գերի է վերցրել երկու մարդու:
Ինչպես տեղեկացնում է «Vesti.Az»-ը, հղում կատարելով «Московский комсомолец»-ին, նման կերպ Պիրիևը ցանկացել է վերադարձնել իր փաստաթղթերը և դեպի Բաքում ինքնաթիռի տոմսը: Ողբերգությունից հնարավոր է եղել խուսափել ոստիկանության և հիվանդանոցի աշխատակիցների շնարհիվ:
Ադրբեջանցնուն երեկ էպիլեպսիկ նոպայով օդանավակայանից տեղափոխել են հիվանդանոց: Վերջինս մոտ եղել է Դեպի Բաքու ինքնաթիռի տոմս, գումար և փաստաթղթեր: Նա պահանջել է իրեն անհապաղ ուղարկել Բաքու:
Հետևեք մեզ նաև Telegram-ում