Թշնամին կեսգիշերից հետո կասետային հրթիռներ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ
09/11/2020 09:29

Նմանատիպ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Գիշերը խաղաղ բնակավայրերում Ստեփանակերտից բացի պահպանվել է հարաբերական հանգիստը։
Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ` մայրաքաղաքում չկան։
Արցախի մյուս բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում