«Ալիևի՝ Շուշիի գրավման նպատակով մարտի դաշտ գցած բոլոր խմբերը հայտնաբերված են. հրետանավորները նրանց «մաղում» են «Դժոխքի կիրճում»». WarGonzo (տեսանյութ)

«Ալիևի՝ Շուշիի գրավման նպատակով մարտի դաշտ գցած բոլոր խմբերը հայտնաբերված են. հրետանավորները նրանց «մաղում» են «Դժոխքի կիրճում»». WarGonzo (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՌուսական WarGonzo նախագծի յութուբյան ալիքում հերթական բացառիկ տեսանյութն է հրապարակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց:

«Դ-20 թնդանոթները Շուշիի մատույցներում հարվածներ են հասցնում Ադրբեջանի ԶՈՒ-ին» վերտառությամբ տեսանյութում ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը պատմել է, որ Արցախի պաշտպանության բանակը կրակ է վարում «Դժոխքի կիրճ» մտած և Շուշիի ուղղությամբ շարժվող խմբերի ուղղությամբ:

«Ալիևի և պաշտոնական Բաքվի՝ քաղաքի գրավման մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Քաղաքում շարունակում է գտնվել Արցախի ՊԲ-ն: Այո՛, ծայրամասերում մարտեր են ընթանում: Այո՛, այդ նույն «Դժոխքի կիրճով» փորձում են ներս բերել և՛ ջիփեր՝ հավելյալ ուժով, և՛ միգուցե նաև ինչ-որ տեխնիկա, որպեսզի Ադրբեջանի ԶՈՒ գրոհն ավելի հեշտ ընթացք ունենա ու Շուշիի շուրջ կուտակված մարդկային ուժերը քաղաք մտնեն, սակայն տղաներն այնտեղ պաշտպանությունը պահում են շուրջօրյա ռեժիմով և կարելի է ասել, որ յուրաքանչյուր րոպե հետ են մղում հարձակումները»,-ասել է Պեգովը:

Նա հավելել է, որ «Ալիևի՝ Շուշիի գրավման նպատակով մարտի դաշտ գցած բոլոր խմբերը հայտնաբերված են Արցախի հետախուզության կողմից, և նրանց կոորդինատները փոխանցվում են հրետանավորներին, որոնք թնդանոթներով հարվածում են այդ հատվածերին ու Դ-20 թնդանոթներով նրանց մաղում «Դժոխքի կիրճում»»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում