Նեյմարը կրկին դատի է տվել Բարսելոնային
13/11/2020 18:37
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Armsport.am: ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը հերթական անգամ դատական հայց է ներկայացրել իր նախկին ակումբի՝ «Բարսելոնայի» դեմ:
28-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայից» 43.6 միլիոն եվրո փոխհատուցում է պահանջում 2016 թվականին ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու համար նախատեսված հավելավճարը չստանալու համար, հաղորդում է Marca պարբերականը:
Հիշեցնենք, որ ամռանը դատարանը չէր չբավարարել Նեյմարի հերթական պահանջը, իսկ խաղացողին, որպես փոխհատուցում, ստիպեց «Բարսելոնային» վճարել 6.7 մլն եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում