Քաղաքացիական հագուստով ոստիկան ներկայացող անձինք առևանգել են ՀՅԴ ուսանողական միության անդամին (տեսանյութ)
20/11/2020 10:20
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Քաղաքացիական հագուստով ոստիկան ներկայացող անձինք բռնի ուժով առևանգել են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանին։
Այս մասին տեղեկություն է տարածել Միության ֆեյսբուքյան էջը, որտեղ նաև տեսանյութ է հրապարակվել։
Հիշեցնենք, որ այսօր ՀՅԴ ուսանողական և երիտասարդական միությունների անդամներն ու այլ քաղաքացիներ մայրաքաղաքի տարբեր հատվածներում փողոցներ էին փակել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում