Գիտնականները Իտալիայի իշխանություններին կոչ են արել համագործակցել միջազգային հանրության հետ՝ հասնելու Արցախում հայերի ապրելու իրավունքը ճանաչող քաղաքական լուծման
20/11/2020 21:17
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aravot.am: Հրապարակվել է Իտալիայի առաջատար համալսարանների գիտնականների և աշխարհի այլ համալսարանների ազգությամբ իտալացի գիտնականների՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքական, հումանիտար և մշակութային իրավիճակի վերաբերյալ բաց նամակը՝ ուղղված Իտալիայի իշխանություններին։
Նրանք կոչ են արել Իտալիայի իշխանություններին համերաշխ համագործակցել միջազգային հանրության հետ` հասնելու համար քաղաքական լուծման, որը կճանաչի այս տարածքում հայերի ապրելու իրավունքը լիակատար անվտանգության և նրանց ինքնորոշման հարգանքի հիման վրա:
Կոչ է արվում Իտալիայի կառավարությանը միջամտել, որպեսզի կանխվի հակամարտության ընթացքում նվաճված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացումը, ինչպես տեղի է ունեցել Նախիջևանում:
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
Հետևեք մեզ նաև Telegram-ում