ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 21
21/11/2020 09:36

Նմանատիպ
«Ի՞նչ կարող է անել մարդը միայնակ»,–հաճախ ենք այս հարցը տալիս։ Իսկ ի՞նչ արեց Ս. Աստվածածինը, ով անփորձ մի աղջիկ էր, Հռոմեական կայսրության հեռավոր մի գյուղից և նշանված էր Հովսեփի հետ։ Կարծես նրա կայնքն արդեն կանխորոշված էր։
Բայց լսվեց Աստծո հրավերը, և Մարիամն ընդունեց այն ամբողջ հոգով, սրտով ու մտքով՝ դառնալով Աստծո աղախինը և Փրկչի մայրն ու փոխելով աշխարհի ընթացքը։
Հետևաբար ի՞նչ կարող ենք անել միայնակ…Իսկ եթե մենք մենակ չե՞նք, եթե Աստված մեզ հետ է՞…
Հետևեք մեզ նաև Telegram-ում